Արփի լճում ջուրը անցյալ տարվա համեմատ 7 անգամ պակաս է. ինչո՞ւ է իջեցվել լճի մակարդակը

Արփի լճում ջուրը անցյալ տարվա համեմատ 7 անգամ պակաս է. ինչո՞ւ է իջեցվել լճի  մակարդակը

ԷկոԼուր

Շիրակի մարզում գտնվող Արփի լճում ջուրը անցյալ տարվա համեմատ 7 անգամ պակաս է: 35.6 միլիոն խմ-ից լճում մնացել է 5.20 միլիոն խմ ջուր:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը դիմել է Ջրային կոմիտեին՝ պարզաբանելու համար, թե ինչո՞ւ է այսպիսի վիճակ առաջացել և ինչո՞վ է բացատրվում անցած տարվա նկատմամբ այսպիսի հսկայական տաբերությունը:

Ի պատասխան Ջրային կոմիտեից հայտնել են.

«Տեղեկացնում ենք, որ լճի փականային համակարգում, ջրթողի փականային հանգույցում անհետաձգելի նորոգման աշխատանքների կարիք կա, ինչն ապահովելու համար համապատասխան ընթացակարգերով ստացվել է թույլտվություն, որպեսզի լճի մակարդակը իջեցվի համապատասխան նիշի։ Ներկայում նախագծային աշխատանքներ են ընթանում»։

Նշենք, որ Արփի լճի էկոհամակարգի պահպանման համար ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը, և այս գործընթացի արդյունքում խախտվել է ազգային պարկի պահպանման ռեժիմը։

 

14:31 Նոյեմբեր 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news