Աստղաձորցիները պայքարում են ջրի նկատմամբ իրենց իրավունքի վերականգնման համար

Աստղաձորցիները պայքարում են ջրի նկատմամբ իրենց իրավունքի վերականգնման համար

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները պայքարում են ջրի նկատմամբ իրենց իրավունքի վերականգնման համար:

2016թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» շրջանակներում Աստղաձոր գետավազանի ջրերը հատկացվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղին: Մինչ ջրի վերաբաշխումը զոլաքարցիները 5 օր ստանում էին Աստղաձոր գետի ջուրը, 2 օր ստանում էին աստղաձորցիները:

Արդյունքում Աստղաձոր գյուղը մնացել է խորհրդային տարիներին ուրանային երևակումների ուսումնասիրության համար խփված հորատանցքերից դուրս եկող ջրերի հույսին:

Ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիներին տեղյակ պահելու և նրանց կարծիքը հաշվի առնելու: Վերաբաշխման համար հիմք է հանդիսացել ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած ջրօգտագործման թույլտվությունը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված Զոլաքարի խմելու ջրի որակի վերաբերյալ արդյունքները և Գեղարքունիքի մարզպետարանի դիմումը:

Ջրի վերաբաշխման արդյունքում առաջացած ռիսկերն են`
• Աստղաձորցիների կողմից խմելու և ոռոգման համար օգտվող հորատանցքերի ջրերը կարող են վնասակար լինել առողջության համար
• Ոռոգման ջրի սակավությու
• Սոցիալական լարվածություն
• Անապատացման գործընթացների ակտիվացում

Ջրի վերաբաշխման արդյունքում խախտվել են հետևյալ «կանաչ» իրավունքները`
• ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- մարդիկ զրկվել են ջրից
• ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-մարդիկ զրկվել են ջրից: ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:
• ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- լավ որակի ջուրը փոխարինվել է վատ որակի ջրով:
• ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- մարդկանց ջրից զրկելու արդյունքում պատճառված վնասը չի փոխհատուցվել
• ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-ջրի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել
• ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽԱՏՈՒՄ- ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիների հետ որևէ քննարկում անցկացնելու և կարծիք հարցնելու
• ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիներին տեղեկացնելու:

Բնակիչների իրավունքների պաշտպանության համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝
- «ԷկոԼուր» և «Մարտունի կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ների կողմից «կանաչ» իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում
- Իրավաբանական խորհրդատվություն


- ԷկոԼուրի նամակագրությունը ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ
- «ԷկոԼուր» և «Մարտունի կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ների աջակցությամբ Աստղաձորի բնակիչների նամակ-դիմումների պատրաստում և ուղարկում ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան` պահանջելով վերականգնել ջրի նկատմամբ աստղաձորցիների իրավունքները
-Բողոքի ակցիայի անցկացում` միջպետական ավտոճանապարհի փակում
-Խնդրի հանրայնացում www.ecolur.org կայքի, սոցիալական ցանցերի միջոցով

Պատասխանատու մարմիններն են`
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգցման նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ
Տեղական ինքնակառավարման մարմին

Արդյունքներ
Աստղաձորցիները սկսեցին միավորվել` պաշտպանելու ջրի նկատմամբ իրենց իրավունքը: Հայտնաբերվեցին ջրի վերաբաշխման պատասխանատուները և ջրի վերաբաշխման պատճառները: Աստղաձորցիները սկսել են երկխոսություն պատասխանատու մարմինների հետ:

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ (Հայ.)

Ապրիլ 04, 2018 at 19:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր