Ռուբեն Գրձլյան, Գոլոս Արմենիի
Շնորհիվ անձրեւային գարնան այս տարի մեր բնական եւ արհեստական ջրավազանները ամբողջությամբ լցված են ջրով: Ոռոգման սեզոնը նույնիսկ չի սկսվել, բայց ոռոգման համակարգի խնդիրները դրանից չեն պակասել: Համակարգերում կորուստները, ջուրն անօրինաբար վերցնելը, ջրի համար վերցվող վճարների հավաքման մակարդակը թվարկվող դեռ բոլոր խնդիրները չեն:
«Անցյալ տարի ոռոգման ջրի համար հավաքելիությունը կազմել է 87,5%: Մենք ջուր մատակարարող կազմակերպություններից պահանջում ենք գումար գանձել ջրի համար»,- ասաց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Տնտեսական ժուռնալիստների ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
…Ջրային տնտեսության պետկոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ օպերատորը կարողանում է լուծել իր հիմանական խնդիրները` որակյալ ջրի մատակարարում` միաժամանակ մեծացնելով ջրի մատակարարման գրաֆիկը:
Հունիս 09, 2010
