Յուլիա Կուլեշովա, Դելեվոյ Էքսպրես
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցան «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի երկրորդ փուլի հասարակական լսումները:
Ծրագրի նպատակն է բարելավել ճանապարհային հաղորդակցությունը հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ` անցկացնելով այն միջազգային չափանիշներին համապատասխան: Ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Ասիական զարգացման բանկը (ADB):
Մայրուղին հատում է մոտ 15 գետ, ջրամբարներ եւ այլ օբյեկտներ, անցնում է 21 պատմական հուշարձաններից եւ համալիրներից ոչ հեռու:
Հունիս 10, 2010
