

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունն առաջարկում է զգալիորեն ավելացնել տուգանքների չափը ջրօգտագործման խախտումների համար: Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման դեպքում քաղաքացիների համար տուգանքի չափը` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-պատիկ, դարձնել 600-պատիկ: Իսկ պաշտոնատար անձանց դեպքում սահմանված 300-պատիկի չափով տուգանքը առաջարկվում է դարձնել սահմանված նվազագույն աշխատավարձի 1200-պատիկը:
Եթե քաղաքացին ունի ջրօգտագործման թույլտվություն, բայց չի կատարել պահանջները ապա նրա նկատմամբ տուգանքի չափը սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափից առաջարկվում է դարձնել 300-պատիկ: Իսկ պաշտոնատար անձանց դեպքում` 200-պատիկից դարձնել 600-պատիկ:
Հունվար 17, 2019 at 17:32
