

ԷկոԼուր
Կառավարությունը նախատեսում է ներդնել ջրախնայող նո տեխնոլոգիաներ, որի համար մշակվել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը: Այս տեխնոլոգիաներնն ուղղված են ջրային ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը: Նախատեսվում է ձկնարդյունաբերության համար ստեղծել ջրի շրջանառու համակարգ, տեղադրել մաքրման կոմպակտ կայաններ և կիրառել մաքրման բնական ու համակցված համակարգեր, տարածել կաթիլային ոռոգման համակարգի և ձկնաբուծական տնտեսություններում ներդնել առցանց հոսքաչափական սարքավորումներ:
«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը» հավանության արժանացավ այսօր կայացած Կառավարության նիստում:
Հայեցակարգի միջոցառումների մեծ մասի համար արդեն իսկ իրականացվել են պիլոտային ծրագրեր։
Մինչդեռ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման համար դեռևս հստակ ֆինանսավորում չկա:
Հունվար 17, 2019 at 18:19
