

ԷկոԼուր
Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ խախտված է նրանց ջրի նկատմամբ իրավունքը` որպես կյանքի և առողջության բացառիկ իրավունք: Այսպիսին են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից Հայանիստում մարտի 29-ին անցկացված սոցիալական հետազոտության արդյունքները: Բնակիչները նշեցին նաև հետևյալ խախտումները.
1. Բնակչի կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և քանակի խմելու ջուր ունենալու իրավունքի խախտում
2. Համապատասխան որակի և քանակի ոռոգման ջուր չունենալու հետևանքով տարածաշրջանին առանձնահատուկ գյուղատնտեսությամբ զբաղվելու բնակչի աշխատանքի իրավունքի խախտում
3. Ջրային ոլորտում բնակչի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտում:
4. Ջրային ոլորտում որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու իրավունքի խախտում։
5. «Երևան» ՋՕԸ-ի հետ կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրային իրավունքների խախտում։
Հետազոտության հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ապրիլ 30, 2019 at 14:33
