

ԷկոԼուր
Գեղարքունիքի Վահան գյուղի բնակիչն ահազանգում է, որ գյուղի դիմաց՝ Վարդանի քար կոչվող տարածքում քարհանք է բացվել, որը կեղտոտել է Վահան գյուղին խմելու ջուր մատակարարող ջրամբարի ջուրը: «Մեր գյուղի ջուրը գալիս է սարերից ու կուտակվում ջրամբարում: Գյուղն այդ ջուրն օգտագործում է խմելու համար: Այդ հանքը ջրամբարի հարևանությամբ է: Հիմա ջրամբարի ջուրը կեղտոտվել է, բայց մարդիկ ստիպված այն օգտագործում են, որովհետև այլ ելք չունեն»,- ասաց ԷկոԼուրի զրուցակիցը:
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝
• Ի՞նչ իրավական հիմքերով է աշխատում ահազանգում նկարագրված քարհանքը
• Այն ունի՞ արդյոք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն
• Ջրամբարի աղտոտման պարագայում ինչպես է գնահատվել վնասը և ինչ միջոցառումներ են ձեռնարկվել ջրամբարի աղտոտման կանխարգելման ուղղությամբ:
Նոյեմբեր 04, 2019 at 13:51