Հանքարդյունաբերության հետևանքով Սյունիքի մարզի 12 գետ ու վտակ ունեն ամենավատ՝ 5-րդ դասի աղտոտվածություն (Լուսանկարներ)

Հանքարդյունաբերության հետևանքով Սյունիքի մարզի 12 գետ ու վտակ ունեն ամենավատ՝ 5-րդ դասի աղտոտվածություն (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության հետևանքով Սյունիքի մարզի  12 գետ ու վտակ ունեն ամենավատ՝ 5-րդ դասի աղտոտվածություն: Այդ գետերն են՝ Որոտանի գետավազանի Սիսիան գետի Կիշկոշտ և Այրիգետ վտակները, Ողջիի գետավազանում՝ Ողջի գետն ու Գեղի, Արծվանիկ, Նորաշենիկ, Կավարտ, Գեղանուշ վտակները, Մեղրիգետի գետավազանում՝ Մեղրիգետ, Կարճևան գետերը և դրանց համապատասխանաբար՝ Խաչիձոր ու Ագարակ վտակները:  Այս մասին նշված է «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021թթ. միջոցառումների պլանում»:

  Մանավորապես Կիշկոշտ և Այրիգետ գետերն աղտոտվում են «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի Դաստակերտի պղնձամոլիբդենային բաց  հանքավայրի և դրա պոչամբարի ծանր մետաղների հետևանքով:  «Կիշկոշտ և Այրիգետ գետերի հունի նման շարունակական աղտոտումը ի վերջո կհանգեցնի գետերի ջրային էկոհամակարգերի լուրջ վնասման և ինքնամաքրման ընդունակության վերացման: Արդյունքում, կսկսվեն աղտոտվել նաև վտակների մայր գետերը՝ Սիսիանը և Որոտանը»,- նշված է փաստաթղթում:

Այրի գետ

 

Որոտան գետ

Գեղի գետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անմիջական ազդեցություն է գործում Ողջի, Արծվանիկ և Կավարտ գետերի վրա:

«Քաջարանի շահագործվող պղնձամոլիբդենային կոմբինատի հոսքաջրերի և բաց հանքի տարածքից տեղումներով ձևավորվող մակերևութային հոսքերի ներհոսման արդյունքում Ողջի գետի՝ Քաջարան քաղաքից ներքև ընկած հատվածում ջրի որակը լավ (II) դասից նվազում է միջին (III) և անբավարար (IV) դասերի: Ծանր մետաղներով պայմանավորված նման ցածր որակի ջուրը չի ենթարկվում ինքնամաքրման (շարունական աղտոտման արդյունքում գետը կորցրել է իր ինքնավերականգնվելու ընդունակությունը) և  պահպանվում է Ողջի գետի հոսքով դեպի ներքև, իսկ Կապան քաղաքի օդանավակայանի մոտ ընկած հատվածում՝ Արծվանիկ, Նորաշենիկ և Կավարտ վտակների թափման արդյունքում, էլ ավելի է վատթարանում՝ նվազելով մինչև ջրի վատ (V) որակի դասի…

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

 

Ողջի գետ

Արծվանիկ գետում առկա են տոքսիկ ծանր մետաղներ (կոբալտ, կադմիում, մանգան, մոլիբդեն, ծարիր) և հանքայնացման ռեժիմի տարրեր: Գետի միջին և ստորին հոսանքներում, մարդածին ճնշման պայմաններում ամբողջությամբ վնասվել է ջրային էկոհամակարգը. գետի ջրում բացակայում է ջրային կենսաբազմազանությունը (ֆիտոպլանկտոն, զոոպլանկտոն, զոոբենթոս, ձկներ)»,- մասնավորապես նշված է փաստաթղթում:

Նորաշենիկ գետն աղտոտվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի  լվացման տեխնիկական հոսքաջրերի մի մասի,  ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական հոսքաջրերի և Արծվանիկի պոչամբար տեղափոխոխ խողովակաշարերի արտահոսքերի գետ թափվելու հետևանքով:

Նորաշենիկ գետ

 

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թափոնները Արծվանիկի պոչամբար տեղափոխոխ խողովակաշարեր

 

Արծվանիկի պոչամբար

Մեղրիգետ և Կարճևան գետերը աղտոտվում են Ագարակի կոմբինատի հոսքաջրերով: Նույն պատկերն է նաև Մեղրիգետ գետի Խաչիձոր վտակում և Կարճևան գետի Ագարակ վտակում:

Ագարակի կոմբինատի հոսքաջրեր

 

Կարճևան գետ

 

Մեղրի գետ

Հուլիս 12, 2016 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր