

ԷկոԼուր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ՀՀ ջրային օրենսգրքում կատարել լրացումներ՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործման, ապօրինի հորատման կանխարգելման և պատշաճ վերահսկողության նպատակով:
Նախարարության օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 19-ի նիստում:
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում սահմանել հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքի և գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցում ապահովելու պահանջ:
Ըստ փաստաթղթի՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները պետք է ձեռք բերվեն և տեղադրվեն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:
Իսկ առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու է շրջակա միջավայրի նախարարությունը:
Մարտ 19, 2020 at 19:11
