Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում

Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում

2021թ. փետրվարի 18-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ն անցկացրեց եզրափակիչ վեբինար՝ կիսելու ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորված «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի իրականացման փորձը։

Վեբինարի թեման էր «Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում»։ Վեբինարին մասնակցում էին Ուկրաինայի, Մոլդովայի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Բուլղարիայի ՀԿ-ների, «Կանայք՝ հանուն ջրային համագործակցության» (WfWP) միջազգային կազմակերպության (Նիդերլանդներ), ՄԱԿ-ի ԵՏՀ–ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության քարտուղարության, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի քարտուղարության, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների, տեղական ՀԿ-ների և ԶԼՄ
ներկայացուցիչներ։

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամին ֆինանսական աջակցության և խորհրդատվության, ինչպես նաև
Արարատի և Արմավիրի մարզերի ծրագրային համայնքների ղեկավարություններին և կանանց՝ ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության համար։

Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) տարածաշրջանը ներկայացնող ՀԿ-ները և փորձագետները հանդես եկան զեկույցներով և կիսվեցին իրենց փորձով ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության, սակագնային մեխանիզմների, ոռոգման ջրային պաշարների կառավարման և մշտադիտարկման գործում համայնքաբնակ կանանց կանանց ներգրավման, ծրագրի իրականացման ընթացքում համավարակի մարտահրավերներին ՀԿ-ների արձագանքների վերաբերյալ քննարկումներում:

Մարտ 01, 2021 at 18:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր