ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների վերանայումներ կլինեն. ՇՄ նախարար

ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների վերանայումներ կլինեն. ՇՄ նախարար

Մի շարք փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվություններ (ՋԹ) կվերանայվեն, ասել է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանը մարտի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի՝ «Ֆեսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում: 

Նախարարը հայտնել է, որ Եղեգիսի կիրճի 17 ՓՀԷԿ-երում ստուգումներ են իրականացվել և ՋԹ-ների համալիր ստուգումների արդյունքում առերևույթ իրավախախտումների բավարար հիմքեր կան: 

«Շուտով փաթեթը կներկայացվի իրավապահների ուշադրությանը, որին կհետևեն նաև որոշակի ՋԹ-ների հետկանչեր, խզումներ և ծավալների իջեցում: 

Մեր աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՓՀԷԿ-երի ինդուստրիայի մոտ 30-40%-ը, և այդ 30-40% ՓՀԷԿ-երից գերակշիռ մասին տրված ՋԹ-ներում առկա են այս կան չափով խախտումներ, մի մասը՝ քրեաիրավական պատասխանատվություն ենթադրող, մի մասը՝ կառավարչական և այլ թերացումներ, որոնք պետք է ժամանակի ընթացքում շտկենք»,- նշել է նա: 

Անդրադառնալով Շիրակի մարզում գործող ՓՀԷԿ-երի խնդիրներին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է. «Ունենք մի շարք դատական գործեր, բազմաթիվ քրեական գործեր հարուցված այդ ՓՀԷԿ-երի գործունեության և ՋԹ-ների հետ կապված: Մի ամբողջ աշխատանքային խումբ է աշխատում: Շուտով Շիրակի Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը կփոխվի: Նման փաստաթուղթ կա, որը սահմանում է էներգետիկ այլ նպատակներով օգտագործելի ջրերի քանակների համաչափությունը և տնտեսական այն գերակայությունները, որոնք պայմանավորված են այդ գործոններով: Պլանի փոփոխման արդյունքում վերանայվելու են բոլոր գործող ՋԹ-ները»:



Մարտ 03, 2021 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր