Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգ կհաստատվի

Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգ կհաստատվի

Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգի մասին որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվի 2021թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակում: Նախագծի հեղինակը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: Այս մասին նշված է ՀՀ վարչապետի նոյեմբերի 3-ի որոշման մեջ: 

Հիշեցնենք, որ այս տարի գործադիրի առաջարկով ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից մինչև 75 միլիոն հավելյալ ջրառ իրականացնելու օրինագիծը` հասցնելով ջրառի ծավալը մինչև 245 միլիոն խմ-ի: Իրականում լճից բաց թողնվեց 57,651 միլիոն խմ հավելյալ ջուր: Հենց այս ծավալի ջրառի համար էլ պետք է հաշվառվի Սևան-Հրազդան հիդրոհամալիրում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարի վճարման կարգը և թե ինչի համար է այն ծախսվելու: 

Նշենք, որ հավելյալ ջրառի և գոլորշիացման արդյունքում Սևանա լճի մակարդակն այս տարվա իր ամենաբարձր նիշից՝ 1900.91մ-ից իջել է  40 սմ-ով՝ նոյեմբերի 3-ի դրությամբ կազմելով 1900.51 մ:

Նոյեմբեր 04, 2021 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր