Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Ըստ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.41 մ (16.10.2022թ.): Նախորդ տարվա նույն օրվա մակարդակից լճի մակարդակը ցածր է 12 սմ-ով, իսկ 2022թ. հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել 0.518 մլն խմ ջուր, իսկ 2022թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ՝ 156.513 մլն խմ: Սևանա լճից բաց է թողնվել 165.063 միլիոն խմ ջուր:

Հոկտեմբեր 18, 2022 at 10:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր