Խմելու ջրի սակագինը բարձրացվեց: Որոշումն ընդունվեց սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում:
Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 2023թ-ից կկազմի 208,42 դրամ նախկին 200,47 դրամի փոխարեն: Սակայն ՀՀ կառավարությունը համարժեքորեն սուբսիդավորելու է, և բոլոր խմբերի սպառողները մինչև 2024թ-ը ջրի սակագնի փոփոխությունը չեն զգա: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ից:
Նշենք, որ խմելու ջրի սակագինը տարեսկզբից արդեն իսկ բարձրացել էր 20 դրամով: 2022թ. հունվարի 1-ից գործող սակագինը չէր փոխվել միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար, նրանք շարունակում էին մեկ խմ-ի դիմաց վճարել 180 դրամ:
Նոյեմբեր 29, 2022 at 17:18