Արփա-Սևան ջրատարով սկսել է ջուր ներհոսել Սևանա լիճ

Արփա-Սևան ջրատարով սկսել է ջուր ներհոսել Սևանա լիճ

2023թ. ապրիլի 3-ից սկսել է Արփա-Սևան ջրատարով ջուր ներհոսել Սևանա լիճ: Ապրիլի 20-ի դրությամբ ջրատարով լիճ է ներհոսել 21.679 մլն խմ ջուր: Սևանա լճի մակարդակը ապրիլի 21-ի դրությամբ կազմել է 1900.36 մ, ինչը 12 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարի լցվածությունը 253 միլիոն խմ է, 105 միլիոն խմ տարողությամբ Արփի լիճ ջրամբարի լցվածությունը՝ 51,4 միլիոն խմ, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարինը՝ 21,3 միլիոն խմ, 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարինը՝ 31,5 միլիոն խմ, իսկ 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարինը՝ ընդամենը 6,87 միլիոն խմ։   

Ապրիլ 21, 2023 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր