Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 4սմ-ով՝ 1900․43մ-ից հասնելով 1900․53մ։ Նախորդ տարվա մայիսի 26-ի դրությամբ լճի մակարդակը բարձր է 7սմ-ով, իսկ 2024թ․ հունվարի 1-ի մակարդակից՝ 36սմ-ով։

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795 միլիոն խմ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115 միլիոն խմ։

 

Մայիս 27, 2024 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր