Սևանա լճի մակարդակը 22 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը 22 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակն այս տարի ամենաբարձր նիշին հասավ հուլիսի 8-ին՝ կազմելով 1900, 68 մ։ Այս նիշը պահպանվեց 8 օր, այնուհետև, լճի մակարդակը սկսեց իջնել։ Նոյեմբերի 1-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900․46 մ, ինչը 22 սմ-ով բարձր է նախորդ տարվա  նույն օրվա մակարդակից։

Ջրառատ տարին նպաստեց Սևանա լճից նախատեսվածից քիչ ջրառ իրականացնելուն։ 170 միլիոն խմ-ի փոխարեն լճից վերցվել է 131․038 միլիոն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել նոյեմբերի 1-ի դրությամբ 181․364 միլիոն խմ ջուր։

Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ է, որ լճի մակարդակը բարձրանում է անցնելով նախորդ տարվա ցուցանիշը։ Սևանա լճի վերաբերյալ օրենսդրության համաձայն՝ լճի մակարդակը մինչև 2030թ-ը  պետք է բարձրացվի մինչև 1903,5մ նիշը էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության անկանխատեսելի երևույթները՝ հնարավոր չէ կանխատեսել, թե արդյոք լիճը կբարձրանա այդքան, թե՝ ոչ։ 

Նոյեմբեր 04, 2024 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր