2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգի արդյունագործական որս

2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգի արդյունագործական որս

2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս մինչև նույն տարվա հունիսի 1-ը։  Որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի հունվարի 30-ի նիստում։

Սիգի որսը կարող է իրականացվել Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

Այս որոշման ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում շուրջ 20.4 միլիոն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

Սիգի որսի չափաքանակի սահմանման հիմքում «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված  առաջարկություններն են:

2025 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

Հունվար 30, 2025 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր