Քննարկում կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ

Քննարկում կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ
Օրերս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Երևան քաղաքում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։
 
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։
 
Կողմերը քննարկել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցերը։
 
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև հանրապետությունում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։ Ներկայացվել են ՀՀ կառավարության 13․02․2025թ․ թիվ 143-Ն որոշմամբ հաստատված հանրապետության տարածքի աղբահանության 3 գոտիների ինտեգրված համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները։ Նախարարության կողմից առաջարկվել է Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների գործընթացը դիտարկել հանրապետության ընդհանուր աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում։

Օգոստոս 04, 2025 at 10:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր