Երևանը սնող ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է․ մայրաքաղաքը մտնում է ջրային դեֆիցիտի ռեժիմի մեջ

Երևանը սնող ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է․ մայրաքաղաքը մտնում է ջրային դեֆիցիտի ռեժիմի մեջ

Մայրաքաղաքը մտնում է ջրային դեֆիցիտի ռեժիմի մեջ։ Երևանը սնուցող ջրաղբյուրների ջրատվությունը շուրջ 24%-ով նվազել է։

Ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Ջրամատակարարումը սահմանափակվելու է նաև մարզերում։ Հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։

«Վեոլիա Ջուր» ընկերոթյան հայտարարությունն առաջացրեց բնակչության վրդովմունքը։ Ի պատասխան «Վեոլիա Ջուր» հայտարարություն տարածեց՝ նշելով պատճառները։ 

«Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից:  Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի  կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:  
ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք  բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին: Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն  չի խախտվել», - ասված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։ 

Նշենք, որ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են մայրաքաղաքի ջրային ոլորտի խնդիրները և մշակել են «Երևանի ջրային ռեսուրսների կառավարում․ նոր մարտահրավերներ» ամփոփագիրը։ 

Ըստ Էկոլուրի ուսումնասիրության՝ Երևանի խﬔլու ջրամատակարարման աղբյուրների ﬕ մասի պաշարները կա՛մ հաստատված չեն, կա՛մ վերագնահատման կարիք ունեն։ 

Երևանում ջրի պահանջարկը տարեցտարի աճում է՝ շինարարության ծավալների ﬔծացման, բնակչության աճի և կլիմայի փոփոխության պատճառով։ Երևանի նոր Գլխավոր հատակագծի համաձայն՝ մայրաքաղաքում խﬔլու և արտադրական նպատակների համար ջրի պահանջարկը մոտ ապագայում ներկայիս 254 563 հազար խմ/օր ցուցանիշից կաճի ﬕնչև 330 932 հազար խմ/օր։ Արտադրական կարիքների համար տեխնիկական որակի ջրի պահանջարկը ներկայիս 50 889 հազար խմ/օր-ից կավելանա ﬕնչև 66 156 հազար խմ/օր։

13 ջրաղբյուրներից 5-ի՝ Արզականի, Գյումուշի, Արզնիի, Ծարավ աղբյուրի, Գետաﬔջի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ Գառնիի, Ապարանի, Կաթնաղբյուրի դեպքում նշվում է վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտության մասին։ Առինջի դեպքում նշվում է, որ աղբյուրը կարելի է պահեստավորել՝ խիստ անհրաժեշտ պայմանների համար։ Շոր-Շորի դեպքում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել նրա օգտագործման նպատակահարմարությունը Երևանի խﬔլու ջրամատակարարման համար:

Փաստացի ﬕայն 2 ջրաղբյուրի՝ Ձորաղբյուրի և Երևանյան ՀԷԿ-ի աղբյուրների
պաշարներն են հաստատված։

Այս տվյալները հաշվի չառնելով՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ﬔծացնել շինարարության տեմպերը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ 2014-2023 թվականների ընթացքում Երևանում տրվել է 23 995 թույլտվություն նոր շենքերի կառուցման համար և ևս 14 564 թույլտվություն՝ նոր շենքերի նախագծման համար։ Սպառողների թվի կտրուկ աճը և ջրի նկատմամբ լրացուցիչ պահանջարկը հանգեցրել են նրան, որ ջրի դեֆիցիտը շարունակում է աճել։

Փետրվար 25, 2026 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր