ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ Է ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ Է  ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ Վարչական դատարանի առաջին նիստը նշանակված է փետրվարի 24-ին: Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում Բնապահպանության նախարարության անգործության դեմ: «Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում: Իսկ Բնապահպանության նախարարությունը, որը կոչված է հետեւելու գետի վիճակին, ոչինչ չի ձեռնարկում»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Հունվար 20, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր