

ԷկոԼուր
Փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ առաջին նիստը: Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում Բնապահպանության նախարարության անգործության դեմ: Ինչպես հայտնի է, Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում:
Փետրվար 23, 2011
