

Սքոթ Թիլ, AlterNet
… Միլիարդներ են ծախսվել` թույլ տալով կորպորացիաներին շահ ստանալ ջրի հանրային աղբյուրներից, չնայած ջրի սեփականաշնորհումը լիովին ձախողվել է Լատինական Ամերիկայում, Հարավ Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և ամենուրեք, որտեղ այն կիրառվել է: Բայց մի խոսեք դրա մասին Համաշխարհային Բանկի կռվասեր վաշխառուների հետ: Անցած ամսին ՀԲ-ի մասնավոր հատվածը ֆինանսավորող կառույցը` Միջազգային ֆինանսական կորպորացիան, հանգիստ 100 միլիոն եվրո ($ 139 ԱՄՆ դոլար) վատնեց «Վեոլիա Ջուր» (Veolia Voda) ընկերության` «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի դուստր ձեռնարկության վրա, որը ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի ամենամեծ մասնավոր կորպորացիան է:
«Համաշխարհային Բանկը ոչինչ չի սովորել իր նախկին փորձառնություններից և շարունակում է կուրորեն հետևել այն հնացած գաղափարախոսությանը, որ միայն չկարգավորված շուկան կարող է լուծել աշխարհի խնդիրները»,- ասել է Մաուդի Բառլոուն` Սննդի և Ջրի վերահսկման կազմակերպության նախագահը:
1998թ. Համաշխարհային բանկի վարկերը նախատեսված էին բարելավել փլուզվող հետխորհրդային ջրային համակարգը Երևանում, սակայն մեկ նախապայմանով` դա պետք է կատարեր մասնավոր կապալառուն: Իտալական «ACEA» ընկերությունը հանձն առավ այդ գործը, սակայն շուտով նրան չհաջողվեց մեծացնել ջրի մուտքը` մասամբ ընկերությունում առկա կոռուպցիայի պատճառով: Այս ընկերությանը նաև չհաջողվեց պահպանել ջրի ճնշումը` թույլ տալով կոյուղաջրերին լցվել քաղաքի խմելու ջրի մեջ` դառնալով հարյուրավոր մարդկանց հիվանդության պատճառը: Չնայած այս խեղկատակությանը` ՀԲ-ն մեկ այլ պայմանագիր կնքեց «Վեոլա»-ի հետ 2006թ-ին, որն աշխատանքի էր ընդունել «ACEA»-ի գլխավոր գործադիր տնօրենին: Երկու տարի անց Երևանի երեք բնակիչներից միայն մեկը բախտ ունեցավ 24 ժամ օգտվել ջրից, սակայն աղտոտման հետ խնդիրները դեռ շարունակվում էին: Երեևանի հետ «Վեոլա»-ի պայմանագիրը պետք է երկարաձգվի 2015 թվականին:
«Սարսափելին այն է, որ ջրի սեփականաշնորհման գործում Միջազգային ֆինանսական կորպորացիան գնալով ավելի շատ է սկսում զբաղվել այն խնդիրներով, որոնք Համաշխարհային բանկը չի հանձն առնում:
Միջազգային ֆինանսական կորպորացիան Բանկի կողմից ֆինանսավորված հիմնարկ է, որի նպատակն է խթանել մասնավոր հատվածը, և քանի որ նրանց ֆինանսավորումը նույնպես գալիս է մասնավոր հատվածից, նրանց ավելի դժվար է պատասխանատվության ենթարկել: Սակայն ավելի վատ է, որ համաձայն 2000-2008թթ. տվյալների, Միջազգային ֆինանսական կորպորացիայի վարկերի 80%-ը ուղղորդվել է դեպի չորս ամենախոշոր բազմազգ ջրային ընկերություններ»:
Զբաղվեք այդ հարցով տեղական մակարդակում: Իմացեք, թե որտեղից է ծագում ձեր ջուրը: Մի խմեք շշլացված ջուր:
Մարտ 10, 2011
