

Հայկական Ժամանակ
Օրերս Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչները գյուղի մոտակայքում փակել են Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ճանապարհը: Նրանք մեզ փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը ցանկանում է Արփա գետի Եղեգիս վտակի վրա ՀԷԿ կառուցել, ինչի արդյունքում շրջակա մի քանի գյուղեր զրկվելու են ոռոգման ջրից: Մարզպետը զրուցել է գյուղացիների հետ եւ ասել, թե մի քանի օրից կհանդիպեն, հարցը նորից կքննարկեն: Նշենք, որ տարիներ առաջ էլ նույն տեղում ՀԷԿ է ցանկացել կառուցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Գյուղացիների պայքարի արդյունքում, սակայն, Նաղդալյանի այդ բիզնես պրոյեկտը տապալվել է:
Մարտ 29, 2011
