Նելլի Միրզախանյան, Կապան, Lragir.am
Մակերևութային ջրերի աղտոտվածություն, կանաչ տարածքների սակավություն, ջրամատակարարման համակարգի անկատարություն, թափոնների ոչ արդյունավետ կառավարում. Կապան քաղաքի հիմնախնդիրների ծառը այսպիսի ճյուղերից է բաղկացած։ Սրանք էլ ունեն իրենց շիվերը։
Մարզկենտրոնի շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծության փաստաթղթի վերանայման արդյունքը եղավ հիմնախնդիրների ծառը։
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի փորձագետների կողմից կազմված փաստաթուղթը ընդգրկում է քաղաքի մասին ընդհանուր տեղեկություններ` սկսած աշխարհագրական դիրքից մինչև քաղաքացիների առողջական վիճակ:Վերլուծությունը, փորձագետների հավաստմամբ, կատարում են բազմակողմանի։ Հատուկ ուշադրություն են դարձնում այն հանգամանքներին, որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել։
18 հոգանոց քաղաքային խորհուրդը երկու օր ծանոթանալով փաստաթղթին, շտկեց թերությունները և կազմեց հիմախնդիրների ծառը։ Մակերևութային ջերերից առանձնացվեց խմելու ջիր հիմախնդիրը և վելուծվեց որպես առանձին ջրամատակարարման համակարգի անկատարություն ճյուղ։
Փաստաթղթում նշված է, որ մարզը հարուստ է ջրային և ռեկրեացիոն ռեսուրսներով: Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 503.0 հազար խմ/օր, բայց տեղաբաշխված են շատ անհավասարաչափ: Ամենաաղքատը Կապանի տարածաշրջանն է, որտեղ չկան խմելու ջրի խոշոր աղբյուրներ: Քաղաքի ջրամատակարարման վիճակը ըստ փաստաթղթի անբավարար է , որակն էլ չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին: Ջուրը տրվում է գրաֆիկով: Մաքրման կայաններում լիրվ մաքրում չի իրականացվում: Հիմնականում հեղուկ քլորով է մշակվում: Քաղաք մուտք գործող ջրի ընդհանուր քանակը 300-320 լ վրկ է: Ջրի որակը չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
Փորձագետ Էվելինա Ղուկասյանի խոսքով, հաջորդ քայլը կլինի բնապահպանական գործողությունների պլանավորումը։ Բնապահպանական խնդիրների առաջացման պատճառների բացահայտումն է հանգեցնում գործողությունների պլանավորմանը։ Բայց վերջիններս իրենց հերթին նույնպես դասակարգվում են։
Կապանը մարզի երկրորդ քաղաքն է, որ կունենա շրջակա միջավայի իրավիճակի վերլուծության փաստաթուղթ ու բնապահպանական գործողությունների պլան։
Ապրիլ 11, 2011
