ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

ԷկոԼուր

Ապրիլի 20-ին` Թբիլիսիի Կովկասի տանը կբացվի լրագրող- լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Կովկասյան տարածաշրջանի` Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ջրային պաշարները պատկերող 101 լուսանկարներ: «Համոզված եմ, որ իմ ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որպեսզի Հարավային Կովկասի երկրներն այսուհետ էլ ավելի ուշադրություն դարձնեն բնության այն տարրին, որի անունն է ջուր: Հուսով եմ, որ լուսանկարներիս միջոցով հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ ջրային պաշարներ ունենք այսօր, ինչպես ենք պահպանում դրանք եւ ինչ պետք է անենք, որ սերունդներին փոխանցենք կենարար հեղուկը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Գալուստ Նանյանը:

2009  եւ 2010 թվականներին «Կովկասի ջրերը» ցուցահանդեսը ներկայացվել է Երեւանում եւ Ստեփանակերտում, ինչպես նաեւ տպագրվել է «Կովկասի ջրերը» գրքույկը, որում ընդգրկվել են Գալուստ Նանյանի  Կովկասի ջրային ռեսուրսների պահպանման խնդիրները լուսաբանող հոդվածները:

Թբիլիսիում ցուցահանդեսը կտեւվի երկու օր:   Ցուցահանդեսին աջակցում են` «Վալլեքս» խմբի ընկերությունները եւ «ԱրմենՏել» ընկերությունը:

Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Ապրիլ 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր