

ԷկոԼուր
Ապրիլի 14-ին` ժամը 16:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի հերթական նիստը: Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում Բնապահպանության նախարարության անգործության դեմ: Ինչպես հայտնի է, Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում:
Ապրիլ 14, 2011
