ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎՈՎ ՆՇԵՑԻՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ  ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎՈՎ ՆՇԵՑԻՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

«ԷկոԼուր»

Երիտասարդ բնապահպանները մարտի 22-ին Երեւանում նշեցին Ջրի համաշխարհային օրը՝ «Հանուն կյանքի, հանուն ջրի» կարգախոսով հեծանվարշավ կազմակերպելով:

Մոտ 30 մասնակիցներ հեծանվարշավը սկսեցին Կոմիտասի արձանի մոտից, ապա շարունակեցին իրենց երթը մինչեւ ջուր վաճառող տղայի արձանը: Հաջորդ կանգառը Բնության պետական թանգարանն էր, որտեղ նրանց դիմավորեց «Կովկասի ջրերը» ցուցահանդեսի հեղինակ, լրագրող Գալուստ Նանյանը:

Հեծանվարշավն ավարտվեց Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի մոտ, որտեղ ցուցադրվեց «Ոսկե ական Սեւանի համար» ֆիլմը՝ նվիրված Սեւանի ավազանում «GeoProMining» ընկերության կողմից ոսկու արդյունահանման գործարանի եւ ցիանային պոչամբարի կառուցմանը:

Ֆիլմի հեղինակի՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի հետ քննարկման ընթացքում երիտասարդ բնապահպանները  «S.O.S. Սեւան» տեղեկատվական կամպանիայի անցկացման վերաբերյալ մի շարք առաջարկություններ արեցին, որն ուղղված է պաշտպանելու Կովկասում քաղցրահամ ջրի  ամենախոշոր պաշարը՝ Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունը, Սեւանա լիճը:

Մանրամասները` ֆոտոռեպորտաժում:

Մարտ 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր