ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ հետաձգում է Բնապահպանության նախարարության դեմ դատալսումը

ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ հետաձգում է Բնապահպանության նախարարության դեմ դատալսումը

ԷկոԼուր

Երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետաձգում է Բնապահպանության նախարարության դեմ դատալսումը: Այս անգամ նիստը հետաձգվեց այն պատճառով, որ գործընթացի երրորդ կողմը` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այլ դատական գործընթացի է մասնակցում եւ չի կարողացել մասնակցել այդ նիտին:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի դատական հայցի պատասխանող Բնապահպանության նախարարությունը համաձայնվեց, որպեսզի գործընթացը հետաձգվի: Հիշեցնենք, որ կազմակերպությունը նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղ» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը:

Ապրիլ 27, 2011 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր