Գարնանային հեղեղումներ

Գարնանային հեղեղումներ

1in.am

Մայիսի 2-ին՝ժամը 12.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման պատճառով վնասվել է Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում գտնվող կամուրջը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ կամրջի 3-րդ միջանկյալ հենարանի 1-ին հենապատը վնասվել է ամբողջությամբ, իսկ 4-րդ հենարանի 1-ին հենապատը` մասնակի: Կամրջի փլուզումը կանխելու և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կամրջի ձախակողմյան երթևեկությունը փակվել է:

Ուսումնասիրվել են նաև Եղեգիս և Արփա գետերի առավել հեղեղավտանգ վայրերը: Պարզվել է նաև, որ Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կմ-ում վնասվել է 46 մ երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաև 7 ճամփեզրյա պարապետներ և վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2,5 հա մշակովի հողատարածքները:

Արփա գետի վարարման հետևանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հա հողատարածքներ, «Հայաստանի էլ. ցանցեր» ՓԲԸ-ի Վայքի մասնաճյուղի ենթակայանի տարածքը` 2400 քմ մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի գյուղի 6 հա և Արենի գյուղի 1 հա մշակովի հողատարածքները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ-ում անձրևաջրերը քանդել են ճամփեզրի հենապատը (10 մ բարձրությամբ և 5 մ երկարությամբ) և ճամփեզրը` 1 մ: Վնասի չափերը ճշտվում են մարզում մշտական գործող հանձնաժողովի կողմից:

Հեղեղատներ են առաջացել և վնասներ պատճառել նաև Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետևանքով՝ Սայաթ –Նովա գյուղում, Վեդի գետի վարարման հետևանքով՝ Վեդի քաղաքում:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան կազմակերպությունները:

Մայիս 03, 2011 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր