

ԷկոԼուր
Մայիսի 18-ին` ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի հերթական նիստը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի նիստում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն միջնորդել էր կասեցնել գործընթացը, քանի որ ՀՀ վերաքննիչ դատարանում դեռ շարունակվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ հայցերի քննությունը: Սակայն «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն միջնորդությունը համարել էր անհիմն, քանի որ իրենց հայցը ոչ թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, այլ նախարարության անգործության դեմ է: Դատարանը որոշել էր գործընթացի կասեցման վերաբերյալ պատասխանը տալ մայիսի 18-ին:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը:
Մայիս 18, 2011 at 13:07
