

ԷկոԼուր
Մայիսի 18-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջնորդությունը` «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի քննումը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին «Էկոլուր»-ին հայտնեց ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, նախարարության ներկայացուցիչը դատարանին ասել է, որ եթե իրենք տուգանեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ապա վերջինս կթանկացնի ջրի սակագինը: ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կարողացել բավարար փաստաթղթերով ապացուցել, որ հետեւում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքին: Նախարարությունը դատարանից ժամանակ է խնդրել` փաստաթղթերը ներկայացնելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը:
Մայիս 23, 2011 at 10:41
