Եթե Բնապահահպանության նախարարությունը տուգանք նշանակեր, կապացուցեր, որ անգործության չէ մատնված

Եթե Բնապահահպանության նախարարությունը տուգանք նշանակեր, կապացուցեր, որ անգործության չէ մատնված

ԷկոԼուր

Հունիսի 3-ին` ՀՀ վարչական դատարանում, տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի հերթական նիստը:

Հիշեցնենք, որ ՀԿ-ն նախարարությանը մեղադրել էր անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, ինչի արդյունքում Ողջի գետն աղտոտված է կոյուղաջրերով եւ թափոններով:

Դատարանը նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նամակագրությունը չընդունեց որպես ապացույց, որ նախարարությունն անգործության չէ մատնված: Նշենք, որ իրական գործողությունները, որոնք կարող են կանխել աղտոտումը, օրենքով նախատեսված պատժիչ միջոցառումներն են` վարչարարական տուգանքները, կամ հարուցված քրեական գործերը եւ այլն:

Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 17-ին` ժամը 17:50-ին:

Հունիս 03, 2011 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր