

ԷկոԼուր
Հունիսի 17-ին ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ կայացրեց հակաէկոլոգիական որոշում եւ չբավարարեց Բնապահպանության նախարարության դեմ` «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը: Ինչպես նշված է ՀԿ-ի մամլո հաղորդագրության մեջ. «Վարչական դատարանը հիմք է ընդունել Թեղուտի գործով 01.04.2011 թվականի Վճռաբեկ դատարանի նախադեպ դարձած չարաբաստիկ վճիռը: Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների ձևակերպումները եւ կիրառումը շահավետ է միայն պետական մարմիներին ոչ թե հասարակությանը: Այդ օրենքները ծառայում են նրանց անգործությանը որպես հովանավոր»:
Հունիս 22, 2011 at 12:19
