

Կապիտալ
«Փոքր հէկերի քանակը Հայաստանում կայուն աճում է՝ տարեկան մոտ 10%, և սա դրական միտում է վերականգնվող էներգետիկայի զարգացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից»,- հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներդրումային ծրագրերի կառավարման տնօրեն Աբգար Բուդաղյանը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 108 փոքր հէկ, որոնց միջին հզորությունը 130 ՄՎտ է, և տարեկան արտադրում են 450 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դա կազմում է սպառման մոտ 10%-ը և երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 8 %-ը»,- ասել է Բուդաղյանը:
Ըստ նրա՝ ևս 65 փոքր հէկեր գտնվում են շինարարության փուլում, որոնք ունեն նմանատիպ հզորություն և արտադրողականություն:
Ինչպես Arca գործակալությանը հայտնել է Բուդաղյանը, սպասվում է, որ 2011թ. Հայաստանում կգործի մոտ 165 փոքր հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կլինի 265 ՄՎտ է և տարեկան կարտադրի 923 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Հունիս 29, 2011 at 11:45
