

Մայիս ամսի 2-րդ կեսից սկսվել են Սիսիանի ջրային 2 հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: Թեպետ աշխատանքների իրականացման ավարտ է սահմանված սեպտեմբերի 30-ը, սակայն դրանք կավարտվեն մինչեւ օգոստոսի վերջ:
Որոտան գետի վրա կառուցված ջրային հայելիները չեն մաքրվում արդեն 10 տարի:
Այս տարի Սյունիքի մարզի առաջնային համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 720 մլն դրամ, որից 125 մլն դրամը տրամադրվել է Սիսիան քաղաքին:
70 մլն դրամ կուղղվի փողոցների ասֆալտապատմանը, իսկ 53 մլն-ը գետի մաքրման աշխատանքներին: Պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է:
«Գետի 2 ջրային հայելիների ընդհանուր առմամբ 39.000 ք/մ մակերեսից կհանվի մոտ 9600 խ/մ տոննա ծավալով տիղմ: Աշխատանքները ընաթանում են ամբողջ ծավալով եւ այսօրվա դրությամբ կատարել ենք աշխատանքների մոտ 1/3 մասը»,- տեղեկացնում է Նորոգշին ԲԲԸ-ի տնօրեն Սամսոն Մաթեւոսյանը:
Ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին զուգահեռ կվերականգնվեն նաեւ հենապատերի քարերը, կմաքրվեն հենապատերին աճած թփերն ու խոտը:
«Հիմնական դժվարություները ջրի մակարդակի իջեցման հետ են կապված: Կար ժամանակ, որ եղանակն էր անձեւային, չէինք կարողանում աշխատել», - ասում է Սամսոն Մաթեւոսյանը:
Սիսիան նոր բակ, նորոգշին ԲԲԸ-ի տնօրենի տեղակատվությամբ տիղմի եւ նստավածքի հաստությունը 70 սմ-ից ավելի է, կան հատվածներ, որտեղ դրանց հաստությունը գերազանցում է 1 մետրը: Օրական գետից ավելի քան 30 մեքենա տիղմ է հանվում:
Հուլիս 07, 2011 at 15:44
