

ԷկոԼուր
Հերթական անգամ Կապանի հասարակայնությունը կոլեկտիվ հայց է ներկայացնում ՀՀ բնապահպանության նախարարության դեմ: Խոսքը կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներով Ողջի գետի աղտոտման մասին է: Ինչպես կարծում են հայցվորները, նախարարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որպեսզի պատասխանատու կողմին`«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, պարտադրի կատարել իր պարտավորությունները: Նախարարությունը տեսչական ստուգումներ չի անցկացնում, ակտեր չի կազմում, տուգանք չի նշանակում եւ այլն: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ներգրավված է որպես երրորդ կողմ:
Այս խնդրի կապակցությամբ ավելի շուտ Վարչական դատարան էր դիմել «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն: Դատարանը գործը վարույթ էր ընդունել: Այժմ նման հայցով դատարան են դիմել Կապանի բնակիչները: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայցվորներից մեկը` Արթուր Ղազարյանն ասաց. «Պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտը»:
Օգոստոս 23, 2011 at 15:27
