Բաթումում խմելու ջրի ծորակից նավթ է հոսել

Բաթումում խմելու ջրի ծորակից նավթ է հոսել

News.am

Բաթումի մոտակայքում գտնվող Բարցխանա ավանում ծորակներից խմելու ջրի փոխարեն նավթ է հոսում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Պատճառն այն է, որ ջրագծի վերականգնողական աշխատանքների հետ կապված հաճախ են դադարեցնում ջրամատակարարումը, եւ հարակից վնասված նավթամուղից ջրագծի մեջ նավթ է լցվում:

Նավթային տերմինալի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասվածքներն արդեն վերացվել են, սակայն փաստն այն է, որ նավթը շարունակում է հոսել ծորակներից: Արդեն երկրորդ օրն է, ինչ բնակչությունն ստիպված է անձրեւաջուր օգատգործել: «Բաթում ջուր» ընկերության տեխնիկական  տնօրենը կանչվել է դատախազություն։

Սեպտեմբեր 05, 2011 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր