

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը եւ «Շողեր միություն» ՀԿ-ն միանում են մեղրեցիների` ՀՀ բարձրագույն իշխանությանն ուղղված կոչին` կանխել Մեղրի գետից ոռոգման ջրագիծ կառուցելու ծրագրի իրագործումը եւ գետի վրա 5 փոքր ՀԷԿ-երի կառուցումը: «Հայտնի է, որ հարավային Հայաստանի անտառները ամենից խոցելին են կլիմայի փոփոխության նկատմամբ: Մեղրի գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը կոչնչացնի տարածքի ողջ էկոհամակարգը` ներառյալ անտառը եւ նրա հարուստ ու յուրահատուկ կենսաբազմազանությունը: Այն նաեւ բացասական ազդեցություն կունենա ջրային հաշվեկշռի վրա, ինչն անչափ կարեւոր է տեղացի բնակչության համար: WWF-ը միանում է մեղրեցիների պետիցիային եւ իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել նրանց»,- նշում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակ տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Լիովին համաձայն ենք խնդրի լուծման մեղրեցիների դիրքորոշմանը: Իրենցից լավ իրավիճակը պատկերացնող չի կարող լինել: Միանշանակ պետք է հաշվի նստել տեղի բնակչության կարծիքների և խնդիրների լուծման իրենց առաջարկած տարբերակների հետ: Մեր կազմակերպությունը միանում է իրենց»,- նշված է «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանի նամակում:
ԷկոԼուր-ն աջակցում է մեղրեցիների օրինական պահանջները: Մեզ վրա պարտավորություն ենք վերցնում տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս հասարակական կամպանիային: Դիմում ենք բոլոր ակտիվ մարդկանց, խմբերին, նախաձեռնություններին, ՀԿ-ներին, լրատվամիջոցներին` աջակցենք մեղրեցիներին, թույլ չտանք, որպեսզի Հայաստանի հարավային դարպասը մնա առանց ջուր, առանց հող եւ առանց մարդկանց:
Սեպտեմբեր 14, 2011 at 10:48
