

ԱրմԻնֆո
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի հետևում բարձրաստիճան անձինք են կանգնած, հայտարարել է «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
«Իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե ՀԷԿ-երը կառուցում են առանձին փոքր ընկերություններ: Այն վայրի բնակիչները, որտեղ ՀԷԿ են կառուցում, նշում են կառավարության բարձրաստիճան անձանց, պատգամավորների, քաղաքապետերի, դատախազության, այսինքն` իշխանության ներկայացուցիչների անուններ», - նշել է նա:
Նրա ասելով, փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերը հակաէկոլոգիական են: Որպես կանոն, այդ նախագծերում, գործնականում, ներկայացված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը: «Մեր ջրային համակարգերը չափազանց փխրուն են: Այդ գետերի և ջրի աղբյուրների նկատմամբ ցանկացած ճնշում պետք է լինի նվազագույնը: Եվրոպական որոշ երկրներում սահմանափակում է կիրառվում փոքր ՀԷԿ-երի համար, օրինակ` մինչև 5 ՄՎտ, Նորվեգիայում` մինչև 10 Մվտ: Մեզ մոտ եղել է սահմանափակում մինչև 10 ՄգՎտ, իսկ այժմ կառավարությունը որոշում է կայացրել ավելացնել հզորության սահմանը մինչև 30 ՄՎտ», - ասել է Զարաֆյանը` ավելացնելով, որ այդ որոշումը կայացվել է այն դեպքում, երբ նախագծողներն օգտվում են 25 տարվա վաղեմության տվյալներից: Չնայած դրան` փոքր ՀԷԿ-երի ոլորտն բարձր էկոլոգիայի և վերականգնվող էներգետիկայի դրոշի ներքո է:
Զարաֆյանը նշել է, որ գետերի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելանում է: եղարքունիքի մարզի ետիկ գետի վրա միմյանցից 500-600 մ հեռավորության վրա շինարարության տարբեր փուլերում են գտնվում 6 ՀԷԿ: Դրանք զբաղեցնում են 12 կմ ջրային տարածություն: Եվ դա այն դեպքում, երբ գետի մերձակայքում գյուղատնտեսական անդաստաններ են, սկիզբ է առնում Դիլիջանի ազգային պարկը: «Փոքր ՀԷԿ-երը կառուցվում են նույնպիսի նախագծերով, չունենալով շրջակա միջավայրի և հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցության գնահատական, օրինակ, Շիկահողի արգելոցի մոտ Ծավ գետի կամ Թռչկանի ջրվեժի վրա», - նշել է նա:
Հոկտեմբեր 31, 2011 at 12:34
