Ջուրը թունավորո՞ւմ է մարդուն

Ջուրը թունավորո՞ւմ է մարդուն

Ա1+

Պարզվում է ախտահանված ջուրն իրենից վտանգ է ներկայացնում։ Ամենօրյա օգտագործման դեպքում, մարդը կարող է բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերել։ Այս մասին գրում է The Time of India պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի՝ ամենավտանգավորը Ալցգեյմերի հիվանդությունն է։ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել եւ հայտնաբերել, որ ախտահանումը փոխում է ջրի բնական կառուցվածքը, որն էլ թունավորում է մարդու բջջային համակարգը։

Գիտնականները գտնում են, որ չի կարելի ջուրը մաքրել այն աստիճան, որ նրա կառուցվածքում եղած հանքային բնական նյութերը վերանան։ Այդ նյութերի առկայությունը խիստ անհրաժեշտ է օրգանիզմի համար, ասում են գիտնականները եւ ավելացնում, որ այդ հանքանյութերը բուժում են տարբեր հիվանդություններ։

Ճապոնացի հայտնի գիտնական Մասարո Էմուտոն՝ ջրի բյուրեղների գյուտի հեղինակը, ասում է, որ ախտահանված կամ քիմիական նյութերուվ հարստացված ջուրը մարդուն զրկում է ոչ միայն առողջությունից, այլեւ երջանիկ ապրելու հնարավորությունից։

Նոյեմբեր 01, 2011 at 12:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր