«Ռոբշին»-ը դատի է տալու նախարարությանը

«Ռոբշին»-ը դատի է տալու նախարարությանը

A1+

Մեր տեղեկություններով` Բնապահպանության նախարարությունը այսօր կասեցնելու է «Ռոբշին» ՍՊԸ լիցենզիան, որով ընկերությունը ՀԷԿ է կառուցում Թռչկանի ջրվեժի վրա:

Տեղեկացնենք, որ նախօրեին բնապահպանական շարժման ակտիվիստների ճնշման ներքո, ինչպես նաեւ հիմք ընդունելով Բնապահպանության նախարարության առաջարկությունը, ընկերությունը դադարեցրել էր շինարարությունը եւ տեխնիկան դուրս բերել Թռչկանի տարածքից:

«Ռոբշին» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Օխանյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ շատ հնարավոր է, որ այդ տարածքում մեկ կամ երկու տարի հետո սկսի շինարարությունը կամ կարող է նաեւ ընդհանրապես չսկսել, քանի որ պետք է հաշվի առնել ջրվեժի առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում` որպես ջրագրական հուշարձան:

Ռոբերտ Օխանյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ լիցենզիայի կասեցման որոշումը ստանալուն պես, այն բողոքարկելու է դատարանում։ «Հսկայական ծախսերի տակ ենք ընկել, մեծ գումարներ ենք ծախսել: Թող սկզբից ծրագիրը հավանության չարժանացնեին»,- բողոքեց «Ռոբշին» ՍՊԸ տնօրենը:

Նոյեմբեր 03, 2011 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր