Գնահատելու են ՀԷԿ-երի վիճակը

Գնահատելու են ՀԷԿ-երի վիճակը

Ա1+

Նոյեմբերի 9-ին Երևանում մեկնարկեց Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համատեղ կղեկավարեն ծրագրի աշխատանքային խումբը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:

ԵԱՀԿ կողմից համատեղ ղեկավարած աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Նորսք Էներջի /Norsk Energi/ խորհրդատվական ընկերության կողմից:

Նոյեմբեր 10, 2011 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր