

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Ադրբեջանում բնակչության կարիքների բավարարման համար բավականաչափ ջրային պաշարներ չկան ոչ խմելու ջրի առումով, ոչ ոռոգման: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է երկրի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության էկոլոգիական քաղաքականության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Մութալիմ Աբդուլգասանովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքերով` Ադրբեջանի տարածքում կենտրոնացած է Հարավային Կովկասի ընդհանուր ջրային հաշվեկշռի ընդամենը 10%-ը: «Ընդհանուր առմամբ Ադրբեջանն ունի 35 միլիարդ խմ ծավալով ջրային պաշար, որից 5 միլիարդը կազմում են ստորգետնյա ջրերը: Բացի այդ, երկրում կա 38 ջրամբար` յուրաքանչյուրը 1 միլիոն խմ տարողությամբ,450 քաղցրահամ լիճ»,- ասել է Աբդուլգասանովը:
Դեկտեմբեր 12, 2011 at 15:13
