Մարտի 22-ին նշում ենք Ջրի համաշխարհային օրը

Մարտի 22-ին նշում ենք Ջրի համաշխարհային օրը

ԷկոԼուր

Մարտի 22-ին նշում ենք ջրի համաշխարհային օրը: 2012թ. թեման է «Ջուրը եւ պարենային անվտանգությունը»: Օրակարգի ամենակարեւոր հարցերից է, թե ինչպես է հնարավոր քաղցրահամ ջրային ռեսուրսների սահմաններում կերակրել աճող բնակչությանը: Ռեսուրսները սպառվում են եւփորձագետների գնահատականների համաձայն` եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2030 թ. առանց բավարար չափով մաքրված ջրի կմնա  5 միլիարդ մարդ, այսինքն` Երկրի բնակչության 67%-ը:

Հայաստանը համարվում է միջին ջրային երկիր, որտեղ ջրային պաշարները բաշխված են մակերեսային ջրերում` գետերում եւ լճերում, եւ ստորգետնյա ջրերում: Մակերեսային ջրերի պաշարները գնահատված են 7,7 միլիարդ խմ: Ստորգետնյա ջրերը գնահատված են 4 միլիարդ խմ: Ավելի քան 34 միլիարդ խմ ծավալով ռազմավարական պաշար է համարվում Սեւանա լիճը:

Այն մասին, թե մենք ինչպես ենք գնահատում մեր ջուրը, կարելի է տեսնել Մոնիտորինգի կենտրոնի տվյալներում: Հրազդան, Դեբեդ, Ողջի, Արաքս գետերի ջրահավաք ավազաններն աղտոտվում են արդյունբերական եւ կենցաղային ջրերով: Ջրերում հայտնաբերվում են ծանր մետաղներ, որոշ գետեր արդեն դարձել են թթվային, օրինակ` Ախթալա գետը հանքախորշերի հատվածում: Սեւանա լիճ է թափվում 27գետ: Գետերի մեծ մասը ձեւավորվում է լեռներում: Բայց երբ նրանք հասնում են Սեւան, ապա ճանապարհին հավաքում են այն ամենը, ինչ թափում ենք գետ մենք` մարդիկս: Թափում ենք աղբ, շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, պահածոյի տուփեր: Այս ամենը վերջնական արդյունքում հայտնվում է Սեւանում:

Ամբողջ երկարությամբ Դեբեդ գետի ափերը հիշեցնում են զարդարված եղեւնիների, բայց խաղալիքների փոխարեն ծառերի ճյուղերին աղբ է, որը բերում է իր հետ գետը: Ոչ մի մաքրման կայան գործնականում չի գործում, իսկ եթե անգամ գործում է, ապա մեխանիկորեն: Երեխանները, ովքեր որոշել են լողալ լեռնահանքային արդյունաբերույան հարեւանությամբ հոսող գետում, ենթարկվում են հիվանդանոց ընկնելու ռիսկին, քանի որ գետ են լցվում տոքսիկ թափոններ:

Հետ չեն մնում նաեւ փոքր ձեռնարկությունները: Օրինակ` քաղաքներում գործող կաշվի վերամշակման, լուսանկարչական եւ այլ փոքր բիզնեսները թափոնները լցնում են ուղիղ ջրատարի մեջ: Գլխավոր հարցը, թե ինչպես մենք պահպանենք մաքուր ջուրը, վաղուց կորել է բազմաթիվ կառույցների մեջ: Չէ որ մենք վաղուց անցել ենք այսպես կոչված ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարմանը: Գերատեսչություններից յուրաքանչյուրը` Բնապահպանության, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Առողջապահության նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Ջրի ազգային խորհուրդը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ունեն իրենց պարտավորությունները, բայց ոչ մեկը դեռեւս պատասխան չի տվել նրա համար, որ մենք կորցնում ենք մեր ջրային ռեսուրսները: Չէ որ ջրային ռեսուրս չի կարել համարել կոյուղաջրերը կամ պոչատարները: Ոչնչի համար չի պատասխանում նաեւ բիզնես-սեկտորը` ի դեմս «Հայջրմուղկոյուղու» կամ  «Երեւան Ջրի», որը զբաղված է ջրամատակարարաման ծառայությունների համար գումարների հավաքմամբ, եւ ոչինչ չի անում ջրերի մաքրման համար:

 Հետաքրքիր է, ինչ պետք է պատահի, որ 2013թ. մարտի 22-ին մենք ասեն, որ բարելավումներ կան: Տեսնենք…

Մարտ 22, 2012 at 11:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր