

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
Հնարավոր է, որ մոտ ժամանակներս Հայաստանը հրաժարվի մակերեւութային ջրերի գնահատման խորհրդային համակարգից եւ անցնի եվրոպական մեթոդաբանությանը: 2008թ. հունիսին մեկնարկեց Եվրամիության «Քուռի ավազանի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ջրային ռեսուրսների անդրսահմանային կառավարում» նախագիծը: Նախագծի հիմնական նպատակը ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության բարելավումն է` օգտագործելով եվրոպական սկզբունքներն ու մեթոդաբանությունը` ադապտացնելով դրանք տեղի պայմաններին:
Հայաստանը մասնակցում է նաեւ Աղստեւ եւ Դեբեդ գետերի ավազանի կառավարման պլանի մշակման պիլոտային նախագծերին: Նախագիծն իրականացնում է եվրոպական երկու ընկերությունների՝ «Eptisa»-ի (Իսպանիա), «Grontmij-Carlbro»-ի (Դանիա) կոնսորցիումը:
Կառուցողական երկխոսության անհրաժեշտությունն ունի ինչպես քաղաքական աստառ, այնպես էլ տեխնիկական պատճառներ: Այսպես, Հայաստանում եւ Ադրբեջանում դեռեւս գործում է բնական ջրի որակի գնահատման խորհրդային մեթոդը, իսկ Վրաստանն արդեն չի օգտագործում այդ մեթոդը, բայց դեռ չի օգտագործում նաեւ նոր մեթոդը: Արդյունքում, չնայած միջազգային տարբեր ծրագրերի իրականացմանը, ընդհանուր համաձայնեցված մոտեցում Քուռ-Արաքս ավազանի ջրային ռեսուրսների կառավարման եւ մոնիտորինգի նկատմամբ ավազանի երկրներում դեռ չի օգտագործվում, ինչը հաճախ հանդիսանում է քաղաքական չարաշահման առարկա: Այսպես, հաճախ Հայաստանի հասցեին, որի տարածքում են գտնվում Քուռի ջրահավաք ավազանը ձեւավորող ջրերի ակունքները, մեղադրանքներ են հնչում, որ նրա ջրերը կեղտոտվում են լեռնահանքային եւ քիմիական ձեռնարկությունների թափոններով: Միեւնույն ժամանակ մեր մասնագետները մերժում են այդ մեղադրանքները՝ պնդելո, թե Դեբեդ գետը, երկրի գխավոր անդրսահմանային գետերից մեկն է, հասցնում է ինքնամաքրվել մինչեւ հայ-վրացական սահմանը հասնելը, որտեղ նա դառնում է Խրամի գետ:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Օգոստոս 10, 2009
