Կառուցված 113 փոքր ՀԷԿ-երից ոչ մեկում տեսչական ստուգումներ չեն անցկացվել

Կառուցված 113 փոքր ՀԷԿ-երից ոչ մեկում տեսչական ստուգումներ չեն անցկացվել

ԷկոԼուր

Ներկայումս Հայաստանում կառուցված է 113 փոքր ՀԷԿ: Սակայն նրանցից ոչ մեկը չի ենթարկվել տեսչական ստուգումների: Փոքր ՀԷԿ-երի խնդիրը հունիսի 25-ին քննարկվեց Երեւանի Օրհուս կենտրոնում: Բնապահպանական տեսչությունն ահազանգերը դիտարկում է ոչ անմիջապես, այլ պատասխանատու պաշտոնյայի` նախարարի, վարչապետի հանձնարարությամբ: Ինչպես նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, լիազոր մարմինը սպասում է մինչև քաղաքացին ահազանգ հնչեցնի, հետո էլ հետևի, որ ահազանգը ընթացք ստանա: Քննարկվեց նաեւ Լաստիվերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցը: «Լաստիվերը հայտնի զբոսաշրջային վայր է, այն Հայաստանի զբոսաշրջային իմիջի մասն է: Ի՞նչ տարբերություն ջրվեժից վերեւ, թե ջրվեժից ներքեւ կկառուցվի փոքր ՀԷԿ-ը: Ամբողջ լանդշաֆտը խախտվում է, եւ դա ոչ մի կերպ հաշվի չի առնվում»,-նշեց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն անդրադարձավ Սեւանա լճի ավազնում փոքր ՀԷԿ-երի կառուցման խնդրին, սակայն նշեց, որ  մորատորիումի  կամ փոքր ՀԷԿ-երի փակման հարցին պետք է զգույշ մոտենալ:

Փոքր ՀԷԿ-երի խնդրի առնչությամբ առաջարկություններով հանդես եկավ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանը: Նրա առաջարկությունները, մասնավորապես, վերաբերում են վնասի գնահատմանը եւ փոխհատուցմանը հատկապես այն համայնքների համար, որոնք զրկվում են ջրից: Այդ առաջարկություններն են` գետերի էկոլոգիական թողքերի կոնկրետացում, քննարկումներին լայն հասարակության մասնակցություն, Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի` բնապահապանական հավելյալության համար կիրառություն, պարենային անվտանգության խաթարման աստիճանի գնահատում գետերի ռեսուրսների օգտագործման տեսանկյունից, լավագույն տեխնոլոգիաների ներդրում:

Հունիս 26, 2012 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր