ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱԶԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ Է ԵՂԵԼ

ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱԶԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ Է ԵՂԵԼ

«ԷկոԼուր»

Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը ջրասամույր է եղել: Լուրերը անսովոր կենդանու մասին, որոնք տարածել էին տեղի լրատվամիջոցները, «ԷկոԼուր» հետ զրույցում հերքեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի  (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա խոսքերով՝ ականատեսների կողմից տրված գազանի նկարագրությունը միանգամայն համապատասխանում է ջրասամույրի արտաքինի նկարագրությանը, որի որջը գետի ափին է: Նա հրաշալի կերպով լողում է եւ սնվում է ձկով: «Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հանդիպել են ջրասամույրին, նրան մուտանտի տեղ են ընդունել: Մենք հետ ենք վարժվել վայրի բնության հետ շփվելուց եւ դադարել ենք ճանաչել կենդանիներին, որոնք առաջ մեր գետերի մշտական բնակիչներն էին, եւ որոնց քանակը գնալով պակասում է»,- ասաց Մանվելյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ջրասամույրը ագրեսիվ կենդանի չէ: «Նա, ինչպես բոլոր կենդանիները, ուղղակի պաշտպանվում է, երբ մարդիկ փորձում են նրան բռնել»,- նշեց WWF-Armenia-ի տնօրենը՝ ընդգծելով, որ ջրասամույրը Հայաստանի Կարմիր Գրքում եւ Միջազգային Կարմիր Ցուցակում գրանցված անհետացող տեսակներից է:

Օգոստոս 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր