

ԷկոԼուր
Ս.թ փետրվարի 5-ին ժամը 13.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի N1 դպրոցի դահլիճում տեղի կունենան «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ:
Հիշեցնենք, որ արդեն երկու անգամ «ԲիԷսԲի» ընկերության մեղքով 2 հասարակական լսում չի կայացել: Հաշվի առնելով այդ ընկերության անպատասխանատու պահվածքը եւ ՓՀԷԿ-ի նախագծում սխալ գետի նշումը (Անկան գետի փոխարեն նախագծում նշվում է Գորիս գետ: Սակայն փոքր ՀԷԿ-ը կառուցվելու Անկան գետի վրա)` «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարին եւ առաջարկել մերժել «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագիծը:
«էկոԼուր»-ը ուղիղ կապով հետեւում է հասարակական լսումների ընթացքին:
http://smotri.com/live/danmedia/
Փետրվար 05, 2013 at 13:53
